Գլխավոր Ավելին

Բուժքույրական համաժողով և փորձի փոխանակում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ կազմակերպվել է բուժքույրական համաժողով, որին մասնակցում էին հանրապետության տարբեր բուժհաստատությունների բուժքույրեր:

Կոնֆերանսի ժամանակ եղել է փորձի փոխանակում Նիդերլանդներից ժամանած բժիշկ-էպիդեմիոլոգ Օլգա Օհանջանյանի հետ: Մասնագետը ներկայացրել է զեկուցում «Նիդերլանդներում ներհիվանդանոցային վարակի կանխարգելում» թեմայով:

Արդյունավետ և հետաքրքիր քննարկում է ծավալվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը «ՀՀ Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության հետ՝ հաջորդիվ կազմակերպելով կոնֆերանսներ հոսպիսի` մասնագիտացված խնամքի կարիք ունեցող հիվանդների և պառկելախոցերի կանխարգելման թեմաներով:

×
facebook sharing button facebook